Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը մարտի 16-ին հանդիպել են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա չի եղել «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը:
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող համազեկուցողները նպատակ ունեն ծանոթանալ Հայաստանի ստանձնած պարտականությունների ու հանձնառությունների կատարման ընթացքին, լսել քաղաքական դաշտում առկա տեսակետները:
Համազեկուցողների ուշադրության առանցքում Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքներում փոփոխությունները, 2008 թ. մարտյան դեպքերից հետո անազատության մեջ գտնվող անձանց գործերը, արդարադատության եւ ոստիկանության ոլորտների բարեփոխումները:
Ըստ Ջոն Պրեսկոտի` իրենք գնահատում են կատարված դրական փոփոխությունները, սակայն որոշ հարցեր դեռ լուծման կարիք ունեն:
Համազեկուցողը նաեւ նշել է, որ ժողովրդավարական գործընթացներում ընդդիմության դերը նույնքան կարևոր է, ինչքան իշխանության: Երկու կողմերն էլ պետք է հասկանան իրենց առաքելությունը և նպաստեն երկրի ժողովրդավարացմանը, իսկ այդ ճանապարհին շատ կարևոր է լավ ընտրական օրենսգիրք ունենալը. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: