Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Յուլիա Լեւոչկինան եւ Անդրեյ Շիրցելը մարտի 12-ից 14-ը ճանաչողական այցով կժամանեն Հայաստան:
Քննարկումները հիմնականում կենտրոնանալու են վերջին քաղաքական զարգացումների եւ նոր կառավարության առաջնահերթությունների, ինչպես նաեւ ժողովրդավարական եւ սոցիալական բարեփոխումների վրա:
Համազեկուցողները կհանդիպեն նախագահի, խորհրդարանի խոսնակի, վարչապետի, ինչպես նաեւ արտաքին գործերի, արդարադատության եւ սոցիալական հարցերի նախարարների հետ:
Բանակցություններ են նախատեսված նաեւ գլխավոր դատախազի, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի, օմբուդսմենի, հատուկ քննիչ հանձնաժողովի ղեկավարի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
Խորհրդարանում համազեկուցողները պետք է հանդիպեն մարդու իրավունքների եւ հանրային հարցերի, ինչպես նաեւ պետական եւ իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հետ: Նրանք առանձին հանդիպումներ կանցկացնեն խորհրդարանական խմբերի ղեկավարների հետ:
ԵԽԽՎ համազեկուցողները նաեւ կհանդիպեն անկախ քաղաքական վերլուծաբանների հետ եւ կլոր սեղաններ կանցկացնեն մի շարք ՀԿ-ների հետ, որոնք զբաղվում են ժողովրդավարական, դատական եւ սոցիալական հարցերի բարեփոխումներով:
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի 10 անդամ պետություններից մեկն է, որոնց վերաբերյալ Վեհաժողովը մոնիթորինգներ է անցկացնում, ինչը ենթադրում է կանոնավոր երկխոսություն եւ առաջընթացի պարբերական քննարկում: