Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է.
«Զավեշտ…
Այսօր խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավարը հպարտանում էր, թե իբր մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, ինչպես որ հիմա է։ Այս բոցաշունչ հայտարարությունից ժամեր անց նորաթուխ դատավորը լրագրողին նյութի վերնագրի համար հեռացնում է դատարանի դահլիճից: Լրագրողն ընդամենը հիշեցրել էր դատավորի ՔՊ-ական անցյալը. այսքանը:
Անհասկանալի է, իհարկե, դատավորն ամաչո՞ւմ է այդ անցյալից, եւ լրագրողի հաշվին է որոշել ինքնամաքրվե՞լ, թե… բայց մի բան աներկբա է ՝ հակասահմանադրական ճանաչված հոդվածով նիստ իրականացնողից այլ բան սպասել պետք էլ չէ։
Հ.Գ. Հուսամ այս տեսանյութի համար վաղը խորհրդարան մուտքս չի արգելվի»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին ՔՊ-ական գրելու համար դատավոր Սարգիս Պետրոսյանը դահլիճից հեռացրեց Yerevan Today-ի լրագրողին: