Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է Սամվել Հակոբյանի անվան ծանրամարտի` արդեն ավանդական դարձած հուշամրցաշարը:
26-րդ հուշամրցաշարին մասնակցում է մոտ 110 մարզիկ Հայաստանի մի շարք մարզերից: «Մենք նպատակ ունենք այս մրցաշարի միջոցով հավերժացնելու Սամվել Հակոբյանի հիշատակը: Այս կերպ փորձում ենք նպաստել նոր սերնդի փորձի մեծացմանը»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Սամվել Հակոբյանի տղան՝ Սամվել Հակոբյանը:
Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններ են դարձել Խաչիկ Հարությունյանը (56 կգ, երկամարտ՝ 191 կգ), Դավիթ Դավայանը (62 կգ, երկամարտ՝ 227 կգ), Ազատ Հակոբյան (69 կգ, երկամարտ՝ 270 կգ) և Դավիթ Սարգսյան (77 կգ, երկամարտ՝ 243 կգ):
Սամվել Հակոբյանի անվան հուշամրցաշարը կշարունակվի նաև մայիսի 6-ին: