կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 16:59
Սպորտ

Մեկնարկել է Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը

Մեկնարկել է Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը

Նոյեմբերի 12-ին մեկնարկել է  ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951թ.), օլիմպիական խաղերի (Հելսինկի 1952 թ. ) կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր Հրանտ Շահինյանի անվան հուշամրցաշարը` իր իսկ անունը կրող մարզադպրոցում. հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը:

 

Ավանդական հուշամրցաշարը նվիրված է ՀԽՍՀ վաստակավոր մարզչի (1961թ.), ԽՍՀՄ յոթակի չեմպիոնի, բացարձակ չեմպիոնի, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկրի 90-ամյակին: 


Հիշեցնենք, որ մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ Հրանտ Շահինյանի առաջինը կատարած վարժություններից մեկը կոչվում է «Շահինյանի պտուտան»:

Հանրահայտ շատ մարզիկների հետ օրն այստեղ էր բերել ինչպես աշխարհահռչակ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանին, այնպես էլ երջանկահիշատակ Հրանտ Շահինյանի տիկնոջն ու որդուն: Հանդիսավոր բացման մասը կազմեց ակրոբատիկայի ՀՀ բացարձակ չեմպիոններ Սերյոժա Բարսեղյանի և Մհեր Թադևոսյանի համատեղ ելույթը (մարզիչ` Շուշանիկ Հարությունյան):
Այնուհետև ասպարեզը տրամադրվեց մրցող մարզիկներին: Երիտասարդական միջազգային ծրագրով, ինչը տարիքային սահմանափակում չի ենթադրում, տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 28 մարմնամարզիկ, իսկ կանանց առաջնությանը` 18 մարմնամարզուհի:  

Տղաների մրցապայքարն ընթանում է 5 գործիքի վրա` օղակների, նժույգ թափերի, հենացատկի պարագայի, զուգափայտի, պտտաձողի և ազատ վարժություններում, իսկ աղջիկներինը` տարբեր բարձրությունների զուգափայտերի, հենացատկի պարագայի, հավասարակշռության գերանի և ազատ վարժություններում: