|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այս շաբաթ կառավարության նիստի օրակարգում ներառված է հարց Արցախի Հանրապետության ճանաչման մասին, որը մշակել են ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով այդ մասին, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները փորձում են քննարկել այդ փաստաթուղթը, իհարկե, դեռ չեն ճանաչելու, որովհետև դա մտնում է նախագահի այն հայտարարության տրամաբանության մեջ, որ եթե Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ պատերազմ, ապա Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը:
«Այս ամենի գլխավոր իմաստն է` Ադրբեջանին ցույց տալ, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում քաղաքական հետևանքներից մեկը կլինի ԼՂՀ ճանաչումը»,- ասաց նա:
Հարցին, թե կարո՞ղ է այդ հարցի ակտիվացումը զսպող դեր ունենալ Ադրբեջանի ռազմական նկրտումների համար, քաղաքագետը նշեց, որ ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչ հաշվարկներ ունի Ադրբեջանը:
«Բնական է, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը, ռազմական ագրեսիայից բացի, այլ նպատակներ չունի, դժվար թե որևէ բան նրան զսպի, բացի պատերազմի գնից ու իր համար ռազմական վատ հետևանքներից: Այս պահին Հայաստանը պարզապես ցանկանում է ցույց տալ, որ Արցախի ճանաչման հնարավորությունը չափազանց մեծ է, և Ադրբեջանը պետք է փորձի զգուշավոր լինել իր հետագա քայլերում»,- ասաց Սերգեյ Մինասյանը: