կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-04 00:37
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո»-ն դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Չեմպիոնների լիգա. «Ատլետիկո»-ն դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ, սակայն դուրս չեկավ եզրափակիչ, քանի որ Գվարդիոլայի թիմը դիմակայության առաջին խաղում 0:1 հաշվով պարտություն էր կրել:

 Պատասխան հանդիպումն անցավ լարված եւ դիտարժան պայքարում: 31-ր րոպեին Ալոնսոն առաջ մղեց մյունխենցիներին: 4 րոպե անց տանտերերը հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն Թոմաս Մյուլլերը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

54-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը: Բաց թողած գոլից 20 րոպե անց Լեվանդովսկին կրկին առաջ մղեց մյունխեցիներին: Հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ 11 մետրանոցի իրավունք վաստակեցին հյուրերը, սակայն Ֆերնանդո Տորրեսը նույնպես չկարողացավ անվրեպ իրացնել հարվածը:

«Ատլետիկո»-ն պարտվեց 1:2 հաշվով, սակայն սեփական հարկի տակ 1:0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ դուրս եզրափակիչ, որտեղ կմրցի «Ռեալ Մադրիդ»-«Մանչեսթեր Սիթի» դիմակայություն հաղթողի հետ: