|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին 2 պատասխան խաղերը:
«Ատլետիկո Մադրիդ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնա»-ին: Մադրիդցիները հենց առաջին րոպեներից խելակորույս գրոհներ ձեռնարկեցին, ինչի արդյունքում 5-րդ րոպեին Կոկեն բացեց հաշիվը: Առաջին խաղակեսն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, իսկ 2-րդում կատալոնացիները փորձեցին հավասարեցնել խաղը, սակայն հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ: «Բարսելոնա»-ն դուրս մնաց հետագա պայքարից:
Մյուս խաղում «Բավարիա »-ն Գերմանիայում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդ »-ի հետ: Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում թիմերը փոխանակել էին մեկական գնդակ: Այս խաղում առաջինը հաջողության հասան հյուրերը: 57-րդ րոպեին Էվրան առաջ մղեց անգլիական ակումբին և հաջորդ փուլ դուրս գալու հույսեր ներշնչեց իր թիմին, սակայն խփած գոլից 2 րոպե անց Մանջուկիչը կոտրեց անգլիացիների հույսերը: 68-րդ րոպեին Մյուլլերը հաշիվը դարձրեց 2:1, իսկ 76-րդ րոպեին Ռոբբենը պատասխանեց այս դիմակայությանը վերաբերող բոլոր հարցերին: «Բավարիա»-ն կիսաեզրափակիչում է: