|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը իսպանական «Սելտա»-ի հետ:
Անգլիական թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Մարուա Ֆելաինին: Պատասխան գոլը հյուրերը խփեցին 85-րդ րոպեին:
Կիսաեզրափակիչի մյուս խաղում Լիոնի «Օլիմպլիկ»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց հոլանդական «Այաքս»-ին, սակայն դուրս մնաց պայքարից(առաջին խաղում «Այաքս»-ը հաղթել էր 4:1 հաշվով):
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Այաքս»-ը Եվրոպա լիգայի հաղթողին կորոշեն մայիսի 24-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում:
Манчестер Юнайтед 1:0 Сельта | Гол Феллайни от Обзоры футбольных матчей на Rutube.