|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Միլան»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Սասուոլո»-ի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ: 38-րդ րոպեին Ջամպաուլո Պացինին առաջ մղեց տանտերերին: 63-րդ րոպեին Սանսոնեն հավասարեցրեց հաշիվը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Նայջել Դե Յոնգը հաղթանակ պարգևեց «Միլան»-ին: