Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի Պետրոս Էլբակյանը խոչընդոտել է «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը:
Այսպես, հիշյալ լրատվամիջոցի ներկայացուցիչներ Արթուր Մարգարյանն ու Ալլա Բաղդասարյանը, ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով, 2017թ. նոյեմբերի 5-ին գնացել են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 30/08 ընտրատեղամաս: Տեսանյութն առավել ամբողջական դարձնելու համար օպերատոր Ա. Մարգարյանը տեսախցիկով սկսել է տեսանկարահանել ընտրատեղամասի բակը և այնտեղ հավաքված քաղաքացիներին: Այդ ընթացքում ընտրատեղամասից դուրս է եկել Մարմաշեն գյուղի բնակիչ Պետրոս Էլբակյանը, ով նկատելով ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «ՑԱՅԳ» հեռուստաընկերության օպերատոր Ա. Մարգարյանին` մոտեցել է վերջինիս և պահանջել դադարեցնել տեսանկարահանումը, այն դեպքում, երբ օպերատորը մինչ այդ տեսախցիկը նրա ուղղությամբ չէր պահել: Ա. Մարգարյանը շարունակել է իրականացնել իր լիազորությունները, որի ընթացքում Պ. Էլբակյանը, տեսանկարահանմանը խոչընդոտելու դիտավորությամբ, ձեռքով մի կողմ է հրել տեսախցիկը` այդ կերպ խոչընդոտելով ընտրությունների ընթացքը լուսաբանելու Ա. Մարգարյանի լիազորությունները:
Այսպիսով,տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար Պետրոս Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: