Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր իր աշխատանքներն է սկսել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումը, որին ներկա են միջազգային իրավունքի փորձագետներ, ցեղասպանագետներ, միջազգային լրատվամիջոցներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարներ, քաղաքագետներ և այլոք: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի համաժողովի ժամանակ, բացելով այն, ինքը նշել էր, որ համաժողովի նպատակն է՝ համախմբել քաղաքակիրթ մարդկության ներուժը մարդկության դեմ հանցագործություների նկատմամբ հաղթանակ տանելու համար: Եվ մեկ տարի անց, ՀՀ նախագահի խոսքով, համոզված կարող են ասել, որ այն հաջողվեց, քանի որ այդ համաժողովը լայն արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում այլ նրա սահմաններից դուրս, ոչ միայն մասնագետների, այլեւ լայն հասարակության շրջանում: Սերժ Սարգսյանի խոսքով՝ աշխարհի ցանկացած անկյունում արձանագրված ցեղասպանությունը պետք է դիտարկվի որպես ողջ միջազգային հանրության ձախողում: «Ցեղասպանությունը ժխտել, նշանակում է սպանել զոհին երկրորդ անգամ, ժխտողականությունը վախի մեջ է պահում ցեղասպանությունը ապրողներին և նրանց սերունդներին»,- ասաց Սերժ Սարգսյանը: Միաժամանակ զուգահեռներ տանելով արդի ժամանակների հետ` ՀՀ նախագահը շեշտեց, որ ամբողջ աշխարը սարսափով է նայում թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում, թե ինչ բարբարոսություններ են անում իսլամիստ ծայրահեղականները՝ գլխատելով ու անդամահատելով անմեղ մարդկանց կանանց ծերերին: Եվ աշխարհը վրդովվում է այդ բարբարոսություններին ականատես լինելով: Եվ եթե ավազակախմբերի դեմ աշխարհը պայքարում է հրթիռների հարվածների միջոցով, ապա հարց է առաջանում, թե ինչ պատասխանատվություն են կրում միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունները համանման հանցագործություններ գործելու համար: «Ի՞նչ կասեք մի երկրի մասին, որը լինելով ՄԱԿ-ի, ԵԽ-ի սուբյեկտ, մարդասիրական կոնվենցիաների ստորագրող կողմ, սակայն իր ձեռագրով ոչնչով չի զիջում իսլամական պետության ահաբեկիչներին: Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ ադբեջանցի զինվորները չբավարարվեցին կրակելով, նրանք անդամախեղեցին տարեց մարդկանց, հայ զինվորներին` կտրելով նրանց գլուխներն ու ականջները՝ սոցցանցերում որպես հերոսական դրսևորում այն ցուցադրելով : Եվ այդ ամենը՝ ադրբեջանական իշխանությունների բացահայտ խրախուսմամբ: Տարօրինակ չէ՞, որ նման երկիրն այսօր այս օրերին հյուրընկալում է «Քաղաքակրթությունների դաշինք» խորագիրը կրող համաժողովը: Մի՞թե սա հանդուրժելի է: Մենք պետք է հասնենք նրանք, որ յուրաքանչյուր իշխանություն զերծ մնա նման վարքագծից, վախենալով որ պատասխան է տալու: Միջազգային հանրությունը պետք է արմատախիլ անի նման երևույթները, որտեղ էլ որ դրանք դրսևորվեն»,- ասաց Սերժ Սարգսյանը: