Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին բոլորը մի բանի մասին են խոսում, որ մեր զինվորն ամենակարգապահն է: «Հիմա ես էլ ուզում եմ հարցնել` ե՞րբ է մեր իշխանությունն էլ ամենակարգապահ դառնալու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հարցադրումով հանդես եկավ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նա նշեց, որ, ըստ Համաշխարհային բանկի հրապարակման, Հայաստանում աղքատությունը հասել է 76 տոկոսի, և բնական է, որ զոհված զինվորների մեծ մասն անապահով ընտանիքից է:
Ինչ վերաբերում է լուրերին, թե առաջիկայում նախագահը հանդես կգա կոչով, ապա Բախշյանը սպասում է, որ նախագահը կհստակեցնի, թե Ղարաբաղի հարցով ինչ ելք է տեսնում:
«Իսկ երեկ ռուսական կողմի տարածած լուրերին, թե ԼՂ հարցի լուծումը կլինի Ղարաբաղում տարածքների հանձնմամբ, ապա դա ուղղակի անհնար է: Վստահ եմ` զինվորականները երբեք չեն համաձայնի և արդեն գիտեն` ինչ անել, որպեսզի ռուսական «փայլուն» մտքերը ուղեղների մեջ էլ մնան: Ի՞նչ է, ուզում են այս մի կրնկի տե՞ղն էլ չունենանք»,- ասաց Բախշյանը: