Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երկու հանգամանքով է պայմանավորված գնաճը. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Միշտ տարեվերջին` Ամանորից առաջ, տարբեր ապրանքնատեսակների գնաճ է նկատվում: Երկրորդը միջազգային շուկայում կատարվող որոշ փոփոխություններն են, որոնք մեր շուկայում հակառակն են աշխատում: Երբ միջազգային շուկայում թանկանում են ապրանքները, դրանք Հայաստանում էլ են թանկանում, իսկ երբ էժանանում են, Հայաստանում չի էժանանում: Ես չեմ հիշում մի դեպք, որ մեկ անգամ թանկացած ապրանքը հետո էժանանա»,- ասաց նա` շեշտելով, որ այստեղ մենք խնդիր ունենք, կառավարությունը խնդիր ունի:
Պատգամավորն ընդգծեց, որ ընդամենը երեկ կառավարության նիստում վարչապետը հստակ հանձնարական տվեց մենաշնորհների դեմ պայքարի հանձնաժողովին, որ հետևեն թանկացումների ընթացքին և փորձեն լուծումներ գտնել: «Չենք կարող չընդունել, որ կա որոշակի գնաճ, բայց դա բնական է: Խնդիրն այն է, որ մինչև մենք չկարողանանք տնտեսական ամուր հիմքեր ստեղծել, տնտեսությունը զարգացնել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր ստեղծել, այս պրոբլեմն ունենալու ենք: Դրա համար եմ ասում` այն, ինչ անում է կառավարությունը, ճիշտ ուղղություն է, գուցե ոչ մեզ համար ակնկալիք տեմպերով, բայց խնդիրները ճիշտ են ձևակերպված, և այս կերպ, աշխատանքները շարունակելով, մենք կունենանք հնարավորություն լուծելու այս կարգի սոցիալական խնդիրները ևս»,- եզրափակեց նա: