կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 13:37
Քաղաքական

Ձեր որոշման պատճառով Չարչյանը կյանքի և մահու կռիվ է տալիս, պատրաստվո՞ւմ եք նրան այցելել

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը մի քանի հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իշխանությունները և ԿԸՀ-ն չեն մաքրում ընտրացուցակները, քանի որ այդ ցուցակներում կան մարդիկ, որոնք արդեն, օրինակ, 20 տարի ՀՀ քաղաքացի չեն։

Պատգամավորը նաև հարց ուղղեց ընտրությունների ժամանակ կիրառվող՝ մատնահետքով սարքերից։ «Այդ սարքերը մեկը մյուսի հետ կապ չունեն, այսինքն՝ ընտրակեղծարար Պետրոսը եթե մի տեղ մատնահետք տա, հետո գնա մեկ այլ տեղ, մատնահետք տա, այդ սարքը այդ խնդիրը չի լուծում։ Այդ դեպքում, ինչի՞ համար են այդ սարքերը՝ մարդկանց վրա հոգեբանական ազդեցություն ունենալո՞ւ, թե՞ ասելու՝ տեսեք ընտրություններն արդար են, կամ ի՞նչն է խնդիրը, որ այդ սարքերը  կապով չեն կապվում իրար, որ ընտրակեղծարար Պետրոսը  շատ հեշտությամբ բռնվի»,- հարցրեց Նազարյանը։

Վերջում Գեղամ Նազարյանը խոսեց իր գործընկեր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասին․ «Երբ դուք որոշում կայացրեցիք, որի հետևանքով Արմեն Չարչյանը կյանքի և մահու կռիվ է տալիս հիվանդանոցում, ե՞րբ եք  պատրաստվում այցելել Արմեն Չարչյանին և պատրաստվո՞ւմ եք, արդյոք, նրան այցի գնալ հիվանդանոց, թե՞ ոչ»։

Մուկուչյանի պատասխանները՝ տեսանյութում։