Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ ՀՅԴ-ի կողմից առաջադրված Թալինի քաղաքապետի թեկնածու Տիգրան Հարությունյանը քաղաքի մշակույթի տանը տեղակայված թիվ 15/1 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը: Նա եկել էր կնոջ եւ դստեր հետ: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ ընտրել է հանուն Թալինի բարեփոխումների, եւ հույս ունի, որ արդարությունը կհաղթի:
Նա հայտնեց, որ ընտրվելու դեպքում փորձելու է ներդրողների ներգրավել եւ նրանց միջոցով ավելացնել քաղաքի բյուջեն: «Շեշտը դնելու եմ աշխատատեղեր ստեղծելու վրա»,- նշեց նա:
Անդրադառնալով ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Թալին այցին` նա նշեց, որ ժողովրդին դուր չի եկել, որ նրանք շքախմբով են եկել քաղաք` սատարելու գործող քաղաքապետին: Անդրադառնալով Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից գործող քաղաքապետի օգտին քարոզչություն անելուն` Տիգրան Հարությունյանն ասաց, որ դա բնական է, քանի որ Սարգիս Սահակյանը Արագածոտնի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է եւ պետք է սատարեր ՀՀԿ-ական թեկնածուին: