| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ 8 մարզերում ՏԻՄ ընտրություններ են:
Հանրապետության 3 քաղաքում, այդ թվում` Թալինում քաղաքապետի ընտրություններ են: Ինչպես հայտնում է Yerkir.am-ի լրագրողը, քաղաքում գործող 3 ընտրատեղամասերում առավոտից ընտրողների ակտիվություն է նկատվում: Կենտրոնական ընտրատեղամասում, որն ունի 1864 ընտրող, արդեն ընտրել է մոտ 10 տոկոսը:
Yerkir.am-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Նաիրա Գրիգորյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, որոշակի թերություններ են գրանցվել` պայմանավորված հանձնաժողովի անդամների տեղեկացվածության պակասով: Մասնավորապես, ըստ նրա` հանձնաժողովի նախագահը, ով քաղաքապետարանի պաշտոնյա է, չի կարողանում պատշաճ կերպով վերահսկել, որպեսզի կուտակումներ չլինեն տեղամասում, եւ ընտրությունները կատարվեն օրենքին համապատասխան: Նա նշեց, որ հանձնաժողովի անդամներից մեկը առանց ուշադիր նայելու մարդկանց անձնագիրը եւ ծրարները, կնքում է դրանք. օրինակ` տեխզննման կտրոնը շփոթել է նույնականացման քարտի հետ եւ փորձել վրան կնիք դնել, ինչը կանխել են դիտորդները:
Քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Հարությունյանը, գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) կուսակցության ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։