կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-13 11:12
Քաղաքական

Վարչապետը բարձրացրեց գազով լիցքավորվող բալոնների տեխզննման հարցը

Վարչապետը բարձրացրեց գազով լիցքավորվող բալոնների տեխզննման հարցը
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց օրեր առաջ Գյումրի-Երևան ավտոմայրուղում տեղի ունեցած ավտովթարի մասին: Նա ցավակցեց ավտովթարի զոհերի հարազատներին, այնուհետև նշեց. «Ինձ տրված նախնական զեկույցների հիման վրա պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում գազային լիցքավորման բալոնների տեխզննման վրա: Հանձնարարում եմ պատկան մարմիններին` քննարկել ու կառավարությանը ներկայացնել այդ խնդրի համապարփակ լուծումներ»: