Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Այսօր Yerkir.am-ի լրագրողը ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանից հետաքրքրվեց, արդյո՞ք մեր կողմից ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական Մի-24G մարտական ուղղաթիռի խոցումը կարելի է համարժեք պատասխան և սփոփանք համարել 2014թ-ի նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքների ժամանակ հակառակորդի կողմից մեր ՄԻ-24 ուղղաթիռը խոցելու դեպքին:
«Ես չեմ համարում, որ դա սփոփանք է, դա ընդամենը հոգու սփոփանք է: Որպես հայ մարդ եմ ասում, մենք չենք կարող մեր մի զոհվածի դիմաց մյուսին սպանել և ասել սփոփված եմ: Այստեղ հոգու հաղթանակի հարց է, որպես մարդ տեսակ մենք մարդ ենք, մենք գլուխ կտրող չենք, մենք ականջ տանող չենք...Ես նրանց կորուստը մեզ համար սփոփանք չեմ համարում, այլ որպես հոգու հաղթանակ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Ավետիք Մուրադյանը ՊՆ-ում ներկայացրեց խոցված ադրբեջանական մարտական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը, որոնք վկայում էին, որ տվյալ ուղղաթիռը իր ստորաբաժանման կազմով դեռ մի քանի օր առաջ Բաքվի շրջանից տեղափոխվել է առաջնագիծ և ունեցել է հստակ թիրախներ, որոնք պետք է խոցեր իր մարտական թռիչքների ընթացքում։ Ըստ էության, սա վերջնական ապացույցն է, որ Ադրբեջանի կողմից կանխավ մշակվել է լայնածավալ մարտական գործողությունների պլան: