|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ղարաբաղում մարտերի ժամանակ զոհված զիծառայողներից մեկն էլ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ` 20-ամյա Քյարամ Սլոյանն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը հայտնեց, որ զինվորն ունի 4 եղբայր և մեկ քույր:
«Տուն չունեն, դոմիկի մեջ են ապրում` յոլայից բեթար: Հայրը կռված տղա էր` վիրավորված: Եղբայրները հողագործությամբ են զբաղվում, մի կերպ յոլա են գնում»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց նաև, որ երբ հակառակորդը գրավել է մեր դիրքերից մեկը, Քյարամին հրամանատարն ասել է` դու գնա, ես կմնամ: «Բայց մեր տղան չի գնացել, մնացել է դիրքում` հրամանատարին ասելով` Ձեզ մենակ չեմ թողնի: Դե, դուք արդեն հասկացեք` ինչ տղա է եղել»,- ասաց գյուղապետը: