Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուսահատվելու կարիք չկա, մեր պայքարը շարունակվում է, մենք չենք շեղվում մեր պայքարից, մենք մեր հայտարարած բոլոր սկզբունքներին մնալու ենք անշեղորեն հավատարիմ, շարունակելու ենք հանդես գալ ընդդիմադիր դաշտում: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Վանեցյանն ասաց. «Որ ասեմ սպասելի էին արդյունքները, ոչ: Բայց ունենք, այն, ինչ ունենք: Վերջին 2-3 օրերի ընթացքում մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ մեր դաշինքի ակտիվիստների, շտաբների աշխատակիցների նկատմամբ սկսվել է ուղղակի տեռոր: Դա նպատակ է ունեցել նվազեցնելու մեզ տրվող ձայների քանակը, առհասարակ ստանալու մի իրավիճակ, որ ընդդիմությունն ստանա քիչ քվե: Բոլոր այդ դեպքերի հետ կապված՝ մեր իրավաբանները ուսումնասիրություններ են իրականացնում, եւ ըստ անհրաժեշտության կդիմենք դատարաններ»:
Հարցին, թե իրենք վերցնելո՞ւ են մանդատները, Վանեցյանը պատասխանեց. «Եթե որոշում կայացվի, որ դաշինքը, ի վերջո, գնում է խորհրդարան, միանշանակ, ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան եւ շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում: Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար: Այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»: