|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրենը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրացման կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Վերջին օրերի իրադարձությունները դիտարկում ենք իբրև հրադադարի վերաբերյալ և քաղաքական ուղիներով խնդրի կարգավորմանը հասնելու լրջագույն պայմանավորվածությունների խախտում: Հետագա էսկալացիան անթույլատրելի է»,-ասված է հայտարարության մեջ, եւ հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արված՝ հրաժարվել ուժի կիրառումից և անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման նպատակով: