|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 30-ին ժամը 15.00-ի սահմաներում 80-ամյա Վ. Ս.-ն դուրս է եկել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 7-րդ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկից դեպի հարակից դաշտ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 01.03-ից մինչ ժամը 02.50-ը իրականացվել են որոնողական աշխատանքներ, մթության պատճառով դադարեցվել են և անհրաժեշտության դեպքում կվերսկսվեն առավոտյան: