Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանային գրանցումների վերաբերյալ տեղեկատվության համաձայն` 2013 թվականին հանրապետություն սահմանային մուտք է իրականացրել 2 միլիոն 476 հազար 350 մարդ, իսկ ելքի տեսքով սահմանային գրանցումները կազմել են 2 միլիոն 507 հազար 538: Սահմանային գրանցումների հաշվեկշիռը կազմել է բացասական` 31 հազար 188 հոգի` 2012 թվականի 42 հազար 811-ի համեմատ. լրագրողներին այսօր տեղեկացրեց ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նախկինում, տեղեկացրեց բանախոսը, հնարավոր չէր պարզել այն դեպքերը, երբ երկքաղաքացի հանդիսացող անձինք Հայաստան էին մուտք գործում այլ երկրների անձնագրերով եւ Հայաստանից դուրս էին գալիս ՀՀ անձնագրերով: Այժմ արդեն դա հնարավոր է, ու ըստ այդ տվյալների`ՀՀ փաստաթղթերով մուտք ու ելք իրականացնողների հաշվեկշիռը 2013 թվականին կազմել է 32 հազար 300: Այդքան մարդ դուրս է եկել ու հետ չի մտել ՀՀ սահմաններից ներս:
«Բնականաբար, միշտ պետք է նկատի ունենալ, որ սահմանային գրանցումներով ստացված ցուցանիշները չեն կարող միգրացիայի ցուցանիշի գնահատման համար հիմք դառնալ, որովհետեւ կա միջազգային մեթոդաբանություն, ըստ որի մարդը ոչ միայն պետք է բացակա լինի երկրից, այլեւ պետք է հստակ լինի բացակայության ժամկետն ու նպատակը, որպեսզի նրան կարողանանք միգրանտ համարել»,- նշեց Կարինե Կույումջյանը: