|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Անցած տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների գործի քննությունը կարծես մոտենում է ավարտին։ ՀՀ ԱԱԾ-ի՝ նշված գործը քննող քննիչները գործով անցնող մեղադրյալների ցանկը, ըստ ամենայնի, այլևս չընդլայնելու հանձնարարություն են ստացել։ «Ժողովուրդ»–ին լուրեր հասան, որ կալանավորվածներից մի քանիսի ցուցմունքներում ներկա և նախկին տարբեր պաշտոնյաների անուններ են նշվել, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարության և ԱԱԾ-ն ներկայացնող, ինչպես նաև Սերժ Սարգպանը մերձավոր շրջապատի գործարարների անուններ։ Ուստի ԱԱԾ-ն այդ իմաստով փակուղում է հայտնվել։ Եթե բոլոր այդ ցուցմունքներին ընթացք տան, ապա ներիշխանական խառնաշփոթ կարող է սկսվել. Սերժ Սարգսյանի թիմի մեծ մասը պետք է ԱԱԾ գնա։ Բայց մյուս կողմից էլ կասկածներ կան, որ կալանավորվածները միտումնավոր են այդպես վարվում՝ փորձելով հնարավորինս շատ մարդկանց ներքաշել այս պատմության մեջ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։