|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ ՀԿ-ի իրավաբան Կարեն Վարդանյանի անհետացման հետ կապված: Նշենք, որ արդեն մի քանի օր է` համացանցում տեղեկություններ են տարածվում, որ Վարդանյանը մութ պատմությունների մեջ էր ընկել և մեկնել երկրից:
Վարդանյանը չի պատասխանում ընկերների զանգերին, հաղորդագրություններին: Տեղեկություններ կան, որ մեկնելուց առաջ Կարենը վաճառել է բնակարանը, սակայն ընկերները պնդում են, որ հնարավոր է` նա խարդախության զոհ դարձած լինի: