Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Անհայտ հաքերը հափշտակել է Malaysia Airlines ավիաընկերության՝ անհետացած Boeing 777 օդանավի գործով հետաքննության ստացած տվյալները: Այդ մասին հայտնում է մալայզիական Star թերթը. գրում է РИА Новости-ն:
Ենթադրվում է, որ հաքերը գտնվում է Չինաստանում:
Հաքերական հարձակման են ենթարկվել МН370-ի անհետացման հետաքննությամբ զբաղվող կառույցներում պաշտոնյաների համակարգիչները : Այդ թվում՝ Մալայզիայի Քաղավիացիայի վարչության, Մալայզիայի Ազգային անվտանգության խորհրդի և Malaysia Airlines ավիաընկերության:
Հիշեցնենք, այս տարվա մարտի 8-ին Malaysia Airlines-ի Boeing 777-200 օդանավը՝ 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով, անհետացել է: