|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը գործուղվում է Գերմաինա:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2022 թվականի ապրիլի 26-ից 28-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մայնի Ֆրանկֆուրտ)` «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակի (ԾԿԳ) դիտորդ խորհրդի
նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հայրապետյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մայնի Ֆրանկֆուրտ) գործուղման բոլոր ծախսերը (ճանապարհածախս, օրապահիկ և գիշերավարձ) հոգում է «Գերմանահայկական հիմնադրամ» ԾԿԳ-ն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի՝
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: