Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաև 60 (39 արկ) և 82 (34 արկ) միլիմետրանոց ականանետներ, ՀԱՆ-17 (48 արկ) ու ՌՊԳ-7 տիպի նռնականետներ (5 արկ):
Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում, հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ: Արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ` 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: Մանրամասները ճշտվում են:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրադրության սրումը և հայտարարում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: