| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օգոստոսի 10-ին` ժամը 08.31-ի,ն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 80-ամյա Ս. Զ.-ն օգոստոսի 8-ին ժամը 12:00-ի սահմանում տանից դուրս է եկել և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
 
 Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ս. Զ.-ին (ծնվ. 1938թ.) վերջին անգամ տեսել են Տլոտ կոչվող հանդամասի հարակից հատվածում:
 
 Հրշեջ-փրկարարները Տլոտ կոչվող հանդամասից մինչև Մուրղուզ կոչվող լեռ, Աշնան ծուռթ, Կանաչ գյոլ և Սանդի ուրթ կոչվող հանդամասերը (մոտ 40 կմ շառավղով) իրականացրել են որոնողական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 3 աշխատակից և տեղի 30 բնակիչ:
 
 Մթության և անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 20.35-ին դադարեցվել են Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները: 
***
Օգոստոսի 11-ին` ժամը 11.53-ին, Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են: