|
Փոխարժեքներ
04 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Այսօր Գորլովկայում ուկրաինական զորքերի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքի քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
Ինչպես նշել է Պրիխոդկոն, «Կոմսոմոլեց» բնակելի թաղամասը ենթարկվել է հրետակոծության։
«Գորլովկայում ուկրաինական զինված ագրեսիայի հետևանքով վիրավորների թիվը հասել է հինգի», - նշել է Պրիխոդկոն։
Ավելի վաղ հաղորդվել էր երեք վիրավորի մասին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։