կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-29 14:23
Հասարակություն

Հակառակորդը կիրառում է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊԲ

Հակառակորդը կիրառում է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊԲ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայնօգոստոսի 23-ից29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 950 անգամորի ընթացքում տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներիցինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից  ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպինռնականետերիցհայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց

Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ,հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից,  օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելովհետ շպրտել իրենց ելման դիրքերը: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: