|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 11-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Պարգեւը Մարտին Սարգսյանին շնորհվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ստեղծման 20-րդ տարեդարձի առթիվ եւ հասարակական-քաղաքական կյանքում ունեցած ավանդի եւ օրինաստեղծ գործունեության համար:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին՝ բարձր գնահատելով նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական որակները:
Մարտին Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, վստահեցրել է, որ այսուհետ եւս կշարունակի աշխատել նույն նվիրումով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: