կարևոր
499 դիտում, 30 րոպե առաջ - 2026-11-22 10:12
Հասարակություն

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի

Երևանում նոյեմբերի 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին և 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 22-ին և 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, 22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով 22-ին կնվազի։