|
Փոխարժեքներ
21 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդարադատության նախարարությունը երկուշաբթի կհրապարակի նոր սահմանադրության նախագիծը։ Մեր տեղեկություններով, այս օրերին ՔՊ-ում «վերապատրաստումներ» են գնում, զոնդաժ է արվում, թե ինչպես «ծախել» նոր սահմանադրության նախագիծը հանրության վրա:
ՔՊ-ականներն առաջիկա օրերին կսկսեն խոսել նոր նախագծի «լուսավոր» կետերի, մասնավորապես՝ վարչապետի լիազորությունների սահմանափակման, ընդդիմության լիազորությունների մեծացման, դատական համակարգի անկախության եւ այլ հարցերի մասին` հույսով, որ կմոլորեցնեն հանրությանը։ Բայց ընդդիմությանը չի հաջողվելու գայթակղել:
Իշխանությունն արդեն հույս չունի, որ ընդդիմությանը կհամոզի 7 ձայնով կողմ քվեարկել նախագիծը հանրաքվեի դնելուն: Ահա ինչու ՔՊ-ում վստահ են` Փաշինյանն այլ շանս չունի, քան հրաժարական տալն ու արտահերթի գնալը: Ասում են՝ Ալիեւն այս հարցում կոմպրոմիսի չի գնում եւ ժամկետը չի հետաձգում։