կարևոր
331 դիտում, 25 րոպե առաջ - 2026-11-21 10:52
Հասարակություն

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նշենք՝ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։