|
Փոխարժեքներ
21 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
Իրանը լիովին պատրաստ է պատերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ներկայացված կարգավորման պայմանները, ապա նոր էսկալացիան Վաշինգտոնի համար զգալիորեն ավելի թանկ կարժենա։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրևանդը։
«Եթե ամերիկացիները չընդունեն մեր ներկայացրած պայմանները, ապա մենք, անկասկած, լիովին պատրաստ ենք դիմակայության և պատերազմի ու նրանց այնպիսի վնաս կհասցնենք, որը նրանց համար շատ ավելի թանկ կարժենա, քան այն, ինչ նրանք ցանկանում էին մեզ առաջարկել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք նրանց դաս կտանք, որպեսզի հասկանան՝ անկախ պետությունների հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես վարվեցին Լիբիայի, Սուդանի, Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի հետ»,- նշել է նա։
Պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ երկխոսության նախկին ձևաչափը գործնականում Իրանին ոչինչ չի տվել, բացի պատերազմից։
«Մյուս կողմը պատրաստ չէ մեզ հետ բանակցություններ վարել հավասար պայմաններով և արդեն ապացուցել է դա՝ խոսելով Իրանի կապիտուլյացիայի մասին։ Նման իրավիճակում ելքը կլինի պատերազմն ու ագրեսորին արժանի հակահարված տալը, որպեսզի նա հասնի այն կետին, երբ ստիպված կլինի հաշվի նստել մեր շահերի հետ»,- եզրափակել է Զոհրևանդը։