|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը դատապարտել է ՌԴ խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ օրակարգ բերելու որոշումը:
Ըստ Haberler-ի՝ Գյոքսելն ասել է, որ ռուսները, ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այժմ օգտագործում են հայերին: «Հայկական հարցում Ռուսաստանի դերը մեծ է»,- հայտարարել է հակահայ գործիչը՝ շեշտելով նաև Ղարաբաղյան հարցում ՌԴ-ի դերակատարությունը:
«Ռուսաստանն այդ օրենքը Թուրքիային սպառնալու համար է բերել խորհրդարանի օրակարգ: Մենք թույլ չենք տալու, որ Ռուսաստանը խաղա այն խաղը, ինչպես 100 տարի առաջ: Դեկտեմբերի կեսերին Տրապիզոնում Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց կներկայացնենք լուսանկարչական մեր ցուցահանդեսը, որում կտեսնեք, որ իրական ցեղասպանությունը Ռուսաստանն իրականացրել է մեր դեմ»,- ասել է Գյոքսելը: