|
Փոխարժեքներ
22 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մասշտաբային զինադադարի։
«Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ կինը՝ Մելանյա Թրամփը, լավ աշխատանք է կատարել Մոսկվայի և Կիևի միջև տեղային ժամանակավոր հրադարարի հարցում։
«Զինադադարը հրաշալի էր, և այժմ մենք կանենք նույն բանը, բայց ավելի մասշտաբայնորեն»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին, Մելանյա Թրամփը հույս էր հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մինչև Սուրբ Ծնունդ կպայմանավորվեն նոր հրադադարի շուրջ, ինչն ԱՄՆ-ում նշվում է դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։
Մինչ այդ ԱՄՆ առաջին տիկինը հանդես էր եկել որպես միջնորդ Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում մարդասիրական գործողության կազմակերպման հարցում, ինչի նպատակն էր օգնություն հասցնել քաղաքի բնակիչներին և տարհանել մեկնել ցանկացողներին։ Այդ նպատակով Ռուսաստանն ու Ուկրաինան տեղային ժամանակավոր հրադադար էին հաստատել։