կարևոր
322 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-21 14:44
Աշխարհ

Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել

Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել

Իրաքի հարավում գտնվող Բասրա նահանգի էլեկտրակայանը սնուցող գազատարի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, տուժել՝ շուրջ 35-ը։ Այս մասին հայտարարել է նահանգապետի տեղակալ Մահեր ալ-Ամիրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան։ Նա նաև INA գործակալությանը հայտարարել է միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար քննչական հանձնաժողով ստեղծելու մասին։ Իր հերթին Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել է 46 տուժածի մասին՝ այդ թվի մեջ ներառելով 2 զոհվածի։

Իրաքի էլեկտրաէներգետիկայի նախարար Ալի Վահիբը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել պատահարի կապակցությամբ և հանձնարարել է հրատապ միջոցներ ձեռնարկել էլեկտրակայանի վնասվածքները վերացնելու ուղղությամբ, հաղորդում է INA-ն։

Նա ընդգծել է, որ «քաղաքացիների և անձնակազմի անվտանգությունը բարձրագույն առաջնահերթություն է», և կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցառումները, պարզել վթարի պատճառները, ինչպես նաև ապահովել էներգահամակարգի անխափան աշխատանքը։