|
Փոխարժեքներ
21 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.53 |
| EUR | ⚊ | € 395.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.4026 |
| GBP | ⚊ | £ 472.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.04 |
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Խարկովի մարզի հյուսիսում իրականացված «Արջի թակարդ» ծածկանունով գործողության արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը 14 բնակավայրի և 204 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ։
Այս մասին հայտնում է ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցին։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը նշել է, որ ուկրաինական բանակի այս գործողությունը խափանել է Խարկովի մարզում ռուսական ուժերի ծրագրած շրջափակման փորձը և հնարավորություն է տվել վերադարձնել նախկինում կորցրած տարածքները։