|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մարտի 20-ին` ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Հուսեյն Զ.-ն, ով հայտնել է, որ Ռոստոմի փողոցի 29 շենքի բնակարաններից մեկում վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է հիշյալ բնակարանում իր ազգական Ջավադ Վ.-ի հետ վիճաբանելու ժամանակ՝ ձեռքերով իրար հարվածներ հասցնելու հետևանքով:
Մարտի 21-ին, ժամը 00.30-ին, Ջավադ Վ.-ն Ռոստոմի փողոցի 29 շենքի բակից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: