|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Եվրատեսիլ-2016»-ի` Բելառուսը ներկայացնող մասնակիցը պատրաստվում է ապշեցնել հեռուստադիտողին և ժյուրիին. հայտնում է Вести.ру-ն: Ալեքսանդր Իվանովը բեմ դուրս կգա մերկ` գիշատիչ գայլերի ուղեկցությամբ: Այդ մասին պատմել է երգչի պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը:
Նա այսպես է պարզաբանել համարի հիմնական գաղափարը. «Յուրաքանչյուր մարդ նմանեցնում է իրեն ինչ-ոչ տոտեմ կենդանու: Երբեմն մենք ճնշում ենք նրան մեր մեջ, սակայն ամեն մեկը չէ, որ կարող է դեմ առ դեմ հանդիպել նրա հետ: Մենք ցանկանում ենք, որ բոլորը զգան մարդու և բնության միջև նուրբ սահմանը»:
Իվանովը կկատարի Help You Fly երգը:
Ներկայումս շվեդական կողմի հետ բանակցություններ են տարվում` գայլերին բեմ հանելու թույլտվություն ստանալու համար: