կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-06 20:54
Հասարակություն

Չեմ կարող բեմ դուրս գալ. Ալեգրովայի համերգը տապալվեց

Չեմ կարող բեմ դուրս գալ. Ալեգրովայի համերգը տապալվեց

Այսօր՝ մարտի 6-ին, ժամը 19:00-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված էր սիրված երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը: Սակայն համերգից դեռ մեկ ժամ առաջ համալիր ժամանած մարդիկ հայտնաբերել էին, որ համալիրի դռները փակ են: Բավական լարված իրավիճակ էր ստեղծվել, համերգի ժամը եկել էր, բայց մարդիկ չէին հասկանում, թե ինչու են դռները փակ:

 

Եվ միայն 19:30-ին կազմակերպիչները, ի վերջո, հավանաբար համարձակություն հավաքելով, հայտարարեցին, որ համերգը հետաձգվում է, քանի որ երգչուհին հիվանդացել է:

 

«Ես այստեղ եմ՝ Երեւանում եմ եւ շատ հիվանդ եմ: Արել եմ հնարավոր ամենը, որպեսզի այսօրվա մեր համերգը կայանա, ցավոք, շատ հիվանդ եմ եւ չեմ կարող բեմ դուրս գալ: Հայցում եմ ձեր ներողամտությունը: Մեր հանդիպումը կկայանա ուղիղ մեկ ամսից՝ ապրիլի 6-ին նույն բեմում, խնդրում եմ պահել տոմսերը»,- երգչուհու խոսքերը փոխանցեց համերգի կազմակերպիչներից մեկը, ինչը, սակայն, այդքան էլ չհանդարտեցրեց մեկ ժամից ավելի որեւէ բացատրության սպասող մարդկանց: