կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-21 14:49
Աշխարհ

Փողոցային հին լապտերներ, ճաքճված ասֆալտ. Ռամազոտին պատրաստվում է հայաստանյան համերգին

Փողոցային հին լապտերներ, ճաքճված ասֆալտ. Ռամազոտին պատրաստվում է հայաստանյան համերգին

Տեղեկացրել էինք, որ ապրիլի 26-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա աշխարհահռչակ իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտիի համերգը: Համերգի կազմակերպիչներն են Trident Music, Global Communications և Forpostart Production ընկերությունները: 

Forpostart Production-ից yerkir.am-ին տեղեկացրին, որ Ռամազոտին  2016-ի իր համերգային շրջագայության ընթացքում կունենա 55 համերգ տասնյակ երկրներում` Իտալիայից մինչև Պորտուգալիա: Երգիչը Հայաստան կժամանի Կրասնոդարից:

«Նրա շոուն առանձնանում է իր թափով և տեխնիկական բացառիկությամբ: Շոուի ձևավորման համար օգտագործվելու են հինգ փողոցային հին լապտերներ, ճաքճված ասֆալտի էֆեկտով ճանապարհ, արվարձանին բնորոշ էլեմենտներ, ինչպես նաև պատառոտված գովազդային պաստառ, որն իրականում հսկայական էկրան է, որի վրա համերգի ամբողջ ընթացքում ցուցադրվելու են փաստագրական կադրեր և ուղիղ միացումներ` համերգից»,- տեղեկացրին ընկերությունից: 

Ի դեպ, շոուի սարքավորումները դժվարությամբ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմում ավելի քան 90 մարդ է ընդգրկված: