կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-10 11:56
Մշակույթ

Ռամազոտին պահանջել է հատուկ սենյակ, որպեսզի երևանյան համերգից առաջ մեդիտացիա անի

Ռամազոտին պահանջել է հատուկ սենյակ, որպեսզի երևանյան համերգից առաջ մեդիտացիա անի

Տեղեկացրել էինք, որ 2016-ի ապրիլի 26-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա համաշխարհային մեծության աստղ, իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտիի երկար սպասված համերգը: Համերգը կազմակերպել են Trident Music, Global Communications և FORPOSTART PRODUCTION ընկերությունները, այն կյանքի է կոչվում «Perfetto-2016» անվանումով համաշխարհային շրջագայության ներքո:

Ի դեպ, Ռամազոտին պահանջել է հատուկ սենյակ՝ հատուկ դիզայնով ու գույներով, որպեսզի համերգից առաջ մեդիտացիա անի: Նրա դիմահարդարման սենյակի կողքին պետք է մարզասարքերով դահլիճ լինի:

Ռամազոտիի միջազգային ողջ համերգաշարի ընթացքում նրան ուղեկցում է 8 հատ 20 տոննայանոց մեքենա: Դրանք նաեւ Հայաստանում կլինեն:

Մարզահամերգային համալիրը վերափոխվելու է, դահլիճը ոչ ոք չի ճանաչելու՝  պտտվող բեմ, LED էկրաններ, լուսաձայնային սարքավորումներ:

Ռամազոտիի երեւանյան համերգը բաղկացած է լինելու երկու բաժնից: Առաջին մասում հանդիսատեսը կվայելի հի, սիրված հիթերը, իսկ մյուսում Ռամազոտին կներկայացնի իր նոր գործերը: