կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-10-24 11:05
Մշակույթ

Էրոս Ռամազոտին Հայաստան է գալիս 10 հսկայական բեռնատարներով` լի սարքավորումներով

Էրոս Ռամազոտին Հայաստան է գալիս 10 հսկայական բեռնատարներով` լի սարքավորումներով

Տեղեկացրել էինք, որ 2016 թվականի ապրիլի 26-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կկայանա համաշխարհային մեծության աստղ, իտալացի երգիչ և երգահան Էրոս Ռամազոտիի երկար սպասված համերգը:

Trident Music, GlobalCommunicationsև FORPOSTART PRODUCTION ընկերությունները հպարտությամբ ձեր ուշադրությանն են ներկայացնում ռոմանտիկ բալլադի արքա Էրոս Ռամազոտիի համերգը, որը կանցնի «Perfetto-2016» անվանումով համաշխարհային շրջագայության ներքո:

Noi շլացուցիչ համերգաշրջանից երկու տարի անց Էրոս Ռամազոտին հանդես կգա 34 համերգով՝ «Perfetto» նոր համաշխարհային տուրի շրջանակներում ներկայացնելով իր համանուն ձայներիզը:

Համաշխարհային շրջագայությունը մեկնարկում է Իտալիայում` երկու մեծ համերգներով՝ Վերոնա քաղաքի պատմական բեմահարթակում: Երգչի ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում և Վրաստանում կայանալիք մեկամսյա շրջագայության ընթացքում նա կտա 12 բացառիկ համերգներ:

Նոր ալբոմն իտալացի լեգենդար երգչի 30-ամյա կարիերայի ընթացքում երաժշտական ստուդիայում թողարկվածներից 13-րդն է: «Perfetto» ձայներիզը, որի վրա արտիստն աշխատել է երկու տարի, հանդիսատեսի դատին է հանձնվել 2015 թվականի մայիսի 12-ին:

«Երբ դու ավարտում ես աշխատանքդ որևէ նախագծի շուրջ, դու նայում ես այդ ամենին կողքից, ավելացնում վերջին շտրիխները և ասում «Perfetto!»: Հենց դրա համար էլ ես որոշեցի այդպես կոչել իմ նոր ալբոմը: Առավել ևս, որ այդ բառը գիտեն և հասկանում են ամբողջ աշխարհում»,- ասում է Էրոս Ռամազոտին:

Ռամազոտիի տարբերիչ հատկությունն այն է, որ նա երբեք չի աշխատում տեղի սարքավորումներով: Նրա շոուն առանձնանում է իր թափով և տեխնիկական բացառիկությամբ: Այս անգամ ևս արտիստն իր հետ Երևան կբերի մինչև վերջին մանրուքը, այդ թվում՝ հատուկ ռոբոտներ, լույսերի ծով, հիասքանչ հրավառություն և, իհարկե, կենդանի ձայն: Շոուի սարքավորումները դժվարությամբ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմում ավելի քան 80 մարդ է ընդգրկված: