Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Մարտի 19-ին Վայոց ձորի մարզում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը, ՎՊ խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանը, ՎՊ աշխատակիցներ:
Խորհրդակցության ընթացքում Վերահսկիչ պալատի մասնագետները զեկուցել են Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների նախնական արդյունքներն ու բացահայտված խախտումները: ՎՊ աշխատակիցները ներկայացրել են որոշ մանրամասներ դեռևս ընթացքում գտնվող աշխատանքների վերաբերյալ:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կարևորել է տարվող աշխատանքներում խիստ հետևողականության և մանրակրկիտ կերպով ստուգումներն իրականացնելու անհրաժեշտությունը: Խորհրդակցության ավարտին ՎՊ նախագահը հանձնարարել է ուսումնասիրել յուրաքանչյուր խախտման դեպք և արձանագրել բոլոր մանրամասները: Քննարկվել են նաև ստուգումների ժամկետների վերաբերյալ հարցեր: