|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ամենաօրինապաշտ պետական կառույցներն են ԼՂՀ դատախազությունը, արդարադատության նախարարությունը, Ազգային վիճակագրական ծառայությունը եւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով այս չորսին առանձնացրել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը:
Այս գնահատականը բնականաբար բխում է պետական մարմիններում իրականացված վերահսկողության արդյունքներից: Նրա հավաստմամբ՝ նշված կառույցներում խախտումներ չեն արձանագրվել, այլ ընդամենը թերություններ: ՎՊ նախագահն ամենաօրինազանց կառույցների մասին նախընտրեց չխոսել՝ խորհուրդ տալով կարդալ Վերահսկիչ պալատի կայքում տեղադրված տեղեկությունները եւ անձամբ եզրակացություններ անել:
ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահն այսօրվա ասուլիսի ժամանակ ամփոփել է 2010թ. գործունեության արդյունքները: Նրա տեղեկացմամբ՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերված խախտումներից վերականգնման ենթակա է շուրջ 151 մլն դրամ, որից հունվարի 1-ի դրությամբ մոտ 30 մլն դրամն արդեն վերադարձվել է պետբյուջե, իսկ մնացած մասը կվերադարձվի մինչեւ մարտ ամիսը: