կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-23 02:23
Արցախ

ԼՂՀ վերահսկիչ պալատը օրենսդրությամբ պաշտպանված է

ԼՂՀ վերահսկիչ պալատը օրենսդրությամբ պաշտպանված է


Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պալատի նախագահ Արթուր Մոսիյանը՝ պատասխանելով լրագրողի՝ ՎՊ-ի վրա ճնշումներ գործադրելու մասին հարցին:

Արթուր Մոսիյանի հավաստմամբ՝ ճնշումներ նրանց վրա չեն գործադրում, եւ Վերահսկիչ պալատը շարունակում է աշխատել՝ առաջնորդվելով անկախության, օրինականության, անաչառության եւ հրապարակայնության սկզբունքներով: «3 տարվա մեր գործունեության ընթացքում չի եղել այնպիսի դեպք, երբ այս կամ այն խախտումը հայտնաբերենք, բայց չներկայացնենքե, վստահեցրել է ՎՊ նախագահը:

2010 թվականին ՎՊ-ի կողմից արտաքին վերահսկողության արդյունքում հայտնաբերված որոշ խախտումների մասով նյութերն ուղարկվել են ԼՂՀ դատախազություն. առաջինը Ամարասի վանքի վերականգնման աշխատանքներին է վերաբերում, որտեղ հայտնաբերվել են հավելագրումներ՝ 13 մլն 217 հազար դրամի չափով /յուրացման փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ/, իսկ մյուսը  վերաբերում է «Արցախէներգոե ՓԲԸ-ում վերահսկողություն իրականացնելու ժամանակ հայտաբերված խախտումներին: Վերջինս գտնվում է ուսումնասիրման փուլում:

ՎՊ նախագահը չի բացառում, որ դատախազություն կուղարկվեն նաեւ  համայնքների վարկային պարտավորությունների մասով նյութերը:

2011-ին Վերահսկիչ պալատը շարունակելու է արտաքին վերահսկողությանն ուղղված աշխատանքները, բայց հիմնարկների եւ նրանց պահպանման ծախսերի փոխարեն վերահսկվելու է պետական ծրագրերի իրականացումը: